1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը վստահեցրել է՝ ԱՄՆ յուրաքանչյուր բնակչի համար հասանելի կլինի COVID-19-ի պատվաստանյութը

Թրամփը վստահեցրել է՝ ԱՄՆ յուրաքանչյուր բնակչի համար հասանելի կլինի COVID-19-ի 
պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր  բնակչի համար COVID-19-ի պատվաստանյութը հասանելի կլինի 2021 թվականի ապրիլից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Ամեն ամիս կարտադրվի հարյուր միլիոնավոր չափաբաժին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարվա ապրիլին բոլոր ամերիկացիները կստանան պատվաստանյութ»,-հայտնել է Թրամփը մամուլի ասուլիսին:

Նա տեղեկացրել է, որ երբ լինի առողջապահության դաշնային մարմինների հաստատումը, ապա 24 ժամվա ընթացքում կսկսվի պատվաստանյութի բաշխումը:

«Մոտ ապագայում մենք ունենալու ենք անվտանգ և արդյունվետ պատվաստանյութ, մենք կհաղթահարենք վարակը»,-խոստացել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատվաստանյութի հաստատումը կարող է լինել հոկտեմբերին: Որոշ փորձագետների կարծիքով, դա հավակնոտ ժամկետ է և քիչ հավանական են համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]