Միջազգային

Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում

1 րոպեի ընթերցում

Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ: Սեպտեմբերի 17-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա (Մեդոուզը) մեզ ասաց, որ նախագահն անձամբ ներկա չի լինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ այդ հնարավորությունը չի բացառել Թրամփն ինքը: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել Է Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Բրենդեն Վարման, բարձր մակարդակի շաբաթվա ժամանակ, որը սեպտեմբերի 22-ից մինչեւ 29-ը տեղի կունենա առավելապես տեսաուղերձների ձեւաչափով, սպասվում են 119 պետությունների եւ 54 կառավարությունների ղեկավարների ելույթներ:

Այս պահին ՄԱԿ-ում հնարավոր անձամբ ներկա լինելու մասին բացի Թրամփից հայտարարել Է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը նախատեսված Է սեպտեմբերի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում