Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ոսկե հորթը» առաջին հորիզոնականում է. թարգմանական. օգոստոս, 2020

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ոսկե հորթը» առաջին հորիզոնականում է. թարգմանական. օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օ գոստոսիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում էԻլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը»վեպը: Այն Իլֆի և Պետրովի երկրորդ համատեղ ստեղծագործությունն է, որտեղ ներկայացված են հանրահայտ Օստապ Բենդերի և լեյտենանտ Շմիդտի մյուս զավակների արկածները 1930-ականների խորհրդային երկրի համապատկերում: Այս վեպ-ֆելիետոնը հեգնանքի քողով ներկայացնում է նոր հիմնադրված խորհրդային հասարակարգի ծայրահեղությունները: Վեպն առաջին անգամ ամբողջական գրքով լույս է տեսել 1931 թվականին և մինչև այսօր էլ պահպանում է իր հմայքը՝ նուրբ հեգնանքի և թևավոր դարձած արտահայտությունների շնորհիվ:Թարգմանությունը՝ Աշիկ Ղազարյանի:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումԱբբա Պրևոյի«Մանոն Լեսկոն»: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է:Թարգմանությունը՝ Վ. Գիլանյանի:

Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ»հայտնի վեպը երրորդ տեղում է: Այն վիթխարի հաջողություն է բերել ճապոնացի ժամանակակից գրողին։ Տանջագին հասունացման և անհնարին սիրո այս թախծալի պատմությունը, որ շաղախված է անսփոփ կարոտախտի խռովուն շեշտերով ու մահվան շնչով, զուտ ճապոնական նրբազգացության դրոշմն ունի նույնիսկ ամենաբաց տեսարաններում:Թարգմանությունը՝ Լիլիթ Խանսուլյանի:

Չորրորդհորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»ստեղծագործությունը:«Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել:Թարգմանիչ՝Արփի Աթաբեկյան:

Հինգերորդ հորիզոնականումՌեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Վեցերորդ տեղում էՋոջո Մոյեսի«Ես մինչ քեզ»ստեղծագործությունը: Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:Թարգմանությունը`Մերի Դալլաքյանի:

Յոթերորդ տեղում էԱգաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...»վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ:Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնումՄարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը»վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Իններորդ հորիզոնականումՀերման Հեսսեի «Սիդհարթա»այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել էֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին:Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Տասներորդհորիզոնականում էՈւիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։Թարգմանեց Նունե Թորոսյանը։

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ»(011-53-74-13),«Դարան- Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66),գրախանութներիևգրատներիցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով

«Ոսկե հորթը»

Վերնատուն 52
2 -1

Աբբա Պրևո

«Մանոն Լեսկոն»

Դարակ 41
3 նոր

Հարուկի Մուրակամի

«Նորվեգական անտառ»

Անտարես 33
4 *

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 28
5 +1

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 23
6 -1

Ջոջո Մոյես

«Ես մինչ քեզ»

Զանգակ 22
7 *

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 20
8 *

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 20
9 *

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Անտարես 18
10 -8

Ուիլյամ Սարոյան

«Մարդկային կատակերգություն»

Անտարես 18
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում