Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է 
մրցութային կարգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միասնական երթուղային ցանցը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

«Միասնական երթուղային ցանցը մշակված է, երթուղիները գծված են, ծրագրային ապահովումը կա: Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցութային կարգը: Որոշակի պայմաններ ենք սահմանում: Այդ կարգը ներկայում գտնվում է կառավարությունում, հենց նոր կարգը ընդունվի, մրցույթները կհայտարարվեն»,-ասաց Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կարգը կընդունվի:

Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ:

Փոխնախարարի խոսքով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ