Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն Է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել Է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում Է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից, հանձնարարականներ կտան»,- Գուտերեշն ասել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նա կարծում Է արդյոք, որ ԱՀԿ-ն պետք Է ռուսաստանյան պատվաստանյութը հանձնարարի օգտագործման համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am