Միջազգային

 Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է

2 րոպեի ընթերցում

 Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական առերես նստաշրջանը կկայանա 2021 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԵԽԽՎ-ի փոխխոսնակ, Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերին պլանավորված նստաշրջանը չեղարկվել Է, ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը սովորական, առերեւս ձեւաչափով եթե կայանա Էլ, ապա դա կլինի հունվարից ոչ շուտ»,-լրագրողներին ասել Է Տոլստոյը՝ ամփոփելով սեպտեմբերի 14-ին անցկացված Վեհաժողովի բյուրոյի նիստի արդյունքները:

Նա հիշեցրել Է, որ հունվարին պետք Է անցկացվեն ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների եւ Եվրոպայի խորհրդի մյուս պաշտոնատար անձանց ընտրությունները:

«Իսկ եթե ոչ բոլոր պատվիրակությունները կարողանան ժամանել առաջիկա նստաշրջանին առկա համաճարակաբանական սահմանափակումների կապակցությամբ (ինչ-որ մեկը գտնվելու Է դահլիճում, իսկ մյուսը մասնակցելու Է տեսակապով), ապա դա կխախտի խորհրդաժողովում հավասար իրավունքների սկզբունքը: Անարդար եմ համարում նման հիբրիդային նիստերի անցկացումը այն անձանց հանդեպ, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել»,-ընդգծել Է Տոլստոյը:

Բացի այդ, Տոլստոյի խոսքով, Բյուրոյի նիստի ընթացքում որոշում Է ընդունվել հոկտեմբերի 12-13-ին եւ 22-23-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ անցկացնելու մասին՝ ոչ միայն դրա անդամների, այլեւ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում