Միջազգային

 ՄԱԳԱՏԷ-ն պայթյունից հետո ճառագայթումային սպառնալիքի հետազոտում կիրականցնի Բեյրութում

2 րոպեի ընթերցում

 ՄԱԳԱՏԷ-ն պայթյունից հետո ճառագայթումային սպառնալիքի հետազոտում կիրականցնի Բեյրութում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել Է Լիբանան տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրոսսին նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում Է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում եւ ենթակառուցվածքում նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար:

«ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել Է Լիբանան եւ այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նուշառման եւ վերլուծումների անցկացման, ինչպես նաեւ ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:

ԼԱՆԵՏ արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետություններին աջակցություն Է ցույց տալիս ճառագայթումային հետազոտման, ճառագայթաակտիվ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման եւ ռադիոնուկլիդների հայտնաբերման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում