Միջազգային

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ Փարիզի 17-րդ շրջանում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ցուցարարների ակցիան սկզբնական շրջանում հանդարտ է ընթացել, սակայն ինչ-որ պահի ակցիային են միացել ագրեսիվ տրամադրվածությամբ անձինք: Նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և աղբամաններ հրկիզել: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել անկարգություններ հրահրողների ուղղությամբ:

Ոստիկանության տվյալներով 128 մարդ է բերման ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցեր են նախատեսված նաև Փարիզի այլ շրջաններում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում:

«Դեղին բաճկոնների» շարժումը սկսվել է շուրջ 2 տարի առաջ` 2018թ. նոյեմբերի 17-ին: Սկզբնական շրջանում ցուցարարները պայքարում էին վառելիքի հարկի բարձրացման դեմ, հետո դրան միացան նաև մի շարք այլ պահանջներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում