Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 920 հազարը: Ապաքինվել է ավելի քան 20 միլիոն 606 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 637 հազար 336 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 197 հազար 435 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 663 հազար 930-ի, մահերինը՝ 77 հազար 537-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 4 միլիոն 283 հազար 978, մահերինը՝ 130 հազար 474: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ,  ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 57 հազար 362 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 488 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 18 հազար 484 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 716 հազար 670 է, մահերինը՝ 30 հազար 470:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 399 հազար 940 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 23 հազար 29: Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 288 հազար 126-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 951 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2075-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 6-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 174, որից ապաքինվել է 80 հազար 386-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 324 հազար 407 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 282 հազար 672 ընդհանուր, 7 հազար 881 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 121 հազար 287, մահերինը՝ 205: Եգիպտոսում առկա է 100 հազար 708 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 607 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 78 հազար 849 է, մահացածներինը՝ 399: Լիբանանում կա 22 հազար 983 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 229: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3476-ի: Վարակի հետևանքով մահացել է 150 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]