Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել Է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Մեծ Բրիտանիան ազատ առեւտրի շուրջը համաձայնության Է հասել Ճապոնիայի հետ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի՝ որպես անկախ առեւտրական երկրի առաջին խոշոր առեւտրական գործարքը եւ Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի մոտավորապես 15,2 միլիարդ ֆունտով (շուրջ 20 միլիարդ դոլարով – ծանոթ. խմբ.), նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ընդգծված Է, որ համաձայնագրի կնքման շուրջը սկզբունքային համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]