Միջազգային

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:

«Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում