Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում մեկնաբանել են դադարը AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումներում

Մեծ Բրիտանիայում մեկնաբանել են դադարը AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումներում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չԷ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:

«Ակներեւ Է, որ դա բարդ իրադրություն Է այդ կոնկրետ պատվաստանյութի համար: Իրականում սա առաջին անգամը չԷ, երբ նման բան Է տեղի ունենում օքսֆորդյան պատվաստանյութի հետ: Դա ստանդարտ գործընթաց Է կլնինիկական փորձարկումների ժամանակ, երբ հայտնաբերվում Է այն, ինչը հարկավոր Է վերլուծման ենթարկել»,-ասել Է նախարարը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե փորձարկումների դադարեցումն արդյոք հետքայլ Է պատրաստուկի մշակման գործում, նախարարն ասել Է. «Պարտադիր չԷ: Դա կախված Է այն բանից, թե նրանք ինչ են հայտնաբերում, երբ հետազոտություն են անցկացնում»:

Նախարարը հավելել Է, որ անցյալ անգամ, ամռանը, երբ փորձարկումները դադարեցվեցին, ամեն բան «ավարտվել Էր առանց խնդիրների»: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցվել են Մեծ Բրիտանիայից մասնակիցների մեկի մոտ հնարավոր անցանկալի արդյունքի պատճառով:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել Էր, որ AstraZeneca-ն մտադիր Է արագացված կերպով վերլուծման ենթարկել այս դեպքը, որպեսզի նվազեցվի հնարավոր ազդեցությունը փորձարկումների անցկացման ժամկետի վրա: Ներկայացուցչի խոսքով՝ փորձարկումների դադարեցմումն անհրաժեշտ Է նմանօրինակ դեպքերում: Թե որքան կտեւի կլինիկական փորձարկումների դադարեցումը, հայտնի չԷ:

Սեպտեմբերի 8-ին հայտնի Է դարձել, որ AstraZeneca ընկերությունը պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցրել Է նաեւ Ճապոնիայում: AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվել Է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին փորձարկումների երրորդ փուլին Է անցել ԱՄՆ-ում: Ավելի վաղ AstraZeneca-ի փորձարկումներն սկսվել Էին Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում եւ ՀԱՀ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]