Միջազգային

Հայտնի են դարձել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկման արդյունքները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկման արդյունքները

ԵՐԵՎԱՆ,4ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ՍպուտնիկV» պատվաստանյութը կայուն հորմոնալ եւ բջջային իմունային արձագանք Է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի(ՌՈւՆՀ)հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 4-ին ավելի վաղThe Lancetմիջազգային գիտական առաջատար հանդեսը հրապարակել ԷCOVID-19-ի դեմ ռուսաստանյան«ՍպուտնիկV» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկու փուլերի արդյունքները, հայտարարել են ՌՈւՆՀ-ում:

«Կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ պատվաստանյութը ձեւավորել Է կայուն ե՛ւ հորմոնալ, ե՛ւ բջջային իմունային արձագանք»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Դրա հետ մեկտեղ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք «ՍպուտնիկV»-ի պատվաստում են ստացել, 1,4-1,5 անգամ գերազանցել Է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել ենCOVID-19-ով: Համեմատության համար նշենք, որAstraZenecaբրիտանական դեղագործական ընկերության՝ պատվաստում ստացած կամավորների եւ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածների մոտ եղել Է հակամարմինների մոտավորապես հավասար մակարդակը»,-ասվում Է մամուլի տեղեկագրում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ «ՍպուտնիկV» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ(СНЯ, Grade 3)չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում Է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս»:

Ռուսաստանիառողջապահության նախարարությունը օգոստոսին գրանցել Էաշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ)հետ համատեղ: Այնստացել Է «Սպուտնիկ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Օգոստոսի 25-ինՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի կենտրոնին թույլատրել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ անցկացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում