Աֆղանստանի արեւելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետեւանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, Գարդեզ քաղաքում պայթել Է ականապատված ավտոմոբիլ, այնուհետեւ հետեւել Է կարճատեւ փոխհրաձգություն, որի ընթացքում երկու հարձակվողներ ոչնչացվել են:
Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский