Միջազգային

Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և ՌԴ արտգործնախարարները

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և ՌԴ արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կհանդիպի իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը դեռևս համաձայնեցվում է, այցը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում