ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կրկին անցել է Տայվանի նեղուցով
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Էսկադրային ականակիրը կտրել-անցել Է Տավյանի նեղուցը: Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել Է Տայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կղզու պաշտպանական գերատեսչությունը, դա վերջին երկու շաբաթվա ընթացքում նեղուցով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի անցման երկրորդ դեպքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Էսկադրային ականակիրը, որի անվանումը չի ճշտվում, նեղուցով ընթացել Է հյուսիսից հարավ եւ շարժումը շարունակել հարավային ուղղությամբ:
Դա տարեսկզբից ի վեր նեղուցով իններոդ անցումն Է ԱՄՆ-ի ռազմածովային նավերի կողմից: ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այդ իրադրությունը:
Օգոստոսի 18-ին Mustin (DDG-89) հրթակիր Էսմինեցը Տայվանի նեղուցով անցել Է Հարավչինական ծովում Ճապոնիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը պարբերաբար անցնում են Տայվանի նեղուցով, ամերիկյան կողմը պնդում Է, թե դրանք պլանային միջոցառումներ են, որոնք իրականացվում են «միջազգային իրավունքին համապատասխան»:
Պեկինը դատապարտում Է նման գործողությունները՝ դրանք համարելով սադրիչ: Տայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականինց, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ, որոնք պարտություն Էին կրել քաղաքացիական պատերազմում:
Այդ ժամանակվանից ի վեր Չինաստանի այդ ամենամեծ կղզին գտնվում Է սեփական վարչակմամզի կառավարման ներքո՝ պահպանելով դրոշը, արժույթը եւ նախկին Չինաստանի Հանրապետության որոշ այլ ատրիբուտներ: Պաշտոնական Պեկինը Տայվանը համարում Է Չինաստանի նահանգներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում