Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

 ԱՄՆ-ի փոխնախագահը համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել նոր ժամկետի համար

 ԱՄՆ-ի փոխնախագահը համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել նոր ժամկետի համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն օգոստոսի 26-ին համաձայնել Է Հանրապետական կուսակցությունից որպես այդ պաշտոնի թեկնածու առաջադրվել երկրորդ չորսամյա ժամկետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհակալ եմ այն վստահության համար, որն ինձ ցուցաբերել Է նախագահ Դոնալդ Թրամփը, մեր Հանրապետական կուսակցության աջակցությամբ եւ աստծո ողորմածությամբ ես հնազանդորեն համաձայն եմ առաջադրել իմ թեկնածոությունը եւ որպես փոխնախագահ ծառայել Միացյալ Նահանգներին»,-ասել Է Փենսը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում: ԱՄՆ-ում փոխնախագահին ընդունում են նախագահի հետ միասին:

Երկու թեկնածուներին Էլ պաշտոնապես հաստատում Է կուսակցության համագումարը, որը նրանք ներկայացնում են, այնուհետեւ երկու քաղաքական գործիչները պետք Է համաձայնություն տան իրենց առաջադրմանը: Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է համաձայնությունը տալ օգոստոսի 27-ին՝ հանրապետականների համագումարի վերջին օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am