Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում. Արշակյան

Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների 
խմբում. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հետազոտության արդյունքերով Հայաստանն ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում: Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ, Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և բարձր թվայնացվածներից կտեղափոխվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խումբ»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ նույն հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվականին 2018թ. նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել ամենամեծ առաջընթացներից մեկն ասիական տարածաշրջանում` 87-րդ տեղից բարելավելով իր դիրքը մինչև 68-րդ տեղը:

Արշակյանը հավելեց, որ մշակվել է Հայաստանի Հանրապետության թվայնացման 2020-2025թթ. ռազմավարության նախագիծը: Սահմանվել են թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները: Ընթացիկ փուլում են թվայնացման գործընթացները և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]