Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պատճառով զբոսաշրջության ճյուղի կորուստների գումարը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պատճառով զբոսաշրջության ճյուղի կորուստների գումարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստներն ամբողջ աշխարհում կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար, 120 միլիոն աշխատատեղ հայտնվել Է սպառնալիքի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ զբոսաշրջության հատվածի վրա համավարակի ազդեցության մասին զեկույցի շնորհանդեսի առթիվ տեսաուղերձում:

«Ընթացիկ տարվա առաջին հիգ ամսում միջազգային տուրիստական ուղեւորությունների թիվն ավելի քան կիսով չափ նվազել Է, զբոսաշրջության հատվածի կորուստները կազմել են շուրջ 320 միլիարդ դոլար»,- նշել Է նա:

«Զբոսաշրջության ոլորտում ամբողջությամբ վերցված 120 միլիոն աշխատատեղ գտնվում Է սպառնալքի տակ»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:

Գուտերիշն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է վերականագնել զբոսաշրջության հատվածը:

«Բայց դա պետք Է տեղի ունենա՝ հաշվի առնելով մարդկանց անվտանգությունը եւ շրջակա միջավայրի պահպանումը»,- նշել Է նա: Գլխավոր քարտուղան ընդգծել Է, որ տրանսպորտի հետ կապված վնասակար արտանետումները կարող են կրկին կտրուկ ավելանալ, եթե զբոսաշրջությունը վերականգնվի առանց հաշվի առնելու բնապահպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում