Միջազգային

ՌԴ և Բելառուսի նախագահները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի դեմ պայքարը

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Բելառուսի նախագահները  քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 24-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը։

Նախագահները քննարկել են ստեղված իրավիճակը Բելառուսի ներսում և շուրջը, հատկապես Բելառուսի արևմտյան ուղղությունը։

Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս կապակցությամբ նախագահները համաձայնել են, որ Բելառուսի քաղաքացիները ինքնակամ մասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում արտադրված կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին: Բելառուսը կդառնա նաև առաջին երկիրը, որը կստանա այս պատվաստանյութը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում