Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 4921 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում մեկ օրում 83 շրջանում արձանարգվել է COVID-19-ի 4921 դեպք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։

Վարկվածների քառորդ մասը արտահայտված սիմպտոմներ չի ունեցել։ Վերջին 24 ժամում մահացել է 121 քաղաքացի, հիվանդանոցից դուրս է գրվել 6147 հոգի։

Ամենաշատ դեպքերը արձանագրվել են Մոսկվայում՝ 687, Սանկտ Պետերբուրգում՝ 183, իսկ Մերձմոսկվայում՝ 161 դեպք։

Ռուսաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 951 897 դեպք, որից 767 հազար հոգի ապաքինվել է։ Մահացել է 16 310 մարդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 34 մլն թեստավորում։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am