Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը

Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո: Այդ մասին են վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ օգոստսի 21-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանով իսկ Բրիտանիայի պետական պարտքն անցյալ ամսին առաջին անգամ գերազանցել Է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը: Վերջին 11 տարում առաջին անգամ բրիտանական տնտեսության ռեցեսիա մտնելուց հետո հարկային մուտքերի անկման եւ գործարարության օժանդակման ու սոցիալական կարիքների համար ծախսերի աճի ֆոնին հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել Է 26,7 միլիարդ ֆունտ (35 միլիարդ դոլար):

2020 – 2021 ֆինանսական տարվա (սկսվում Է ապրիլին) առաջին չորս ամսին փոխառությունների ծավալը հասել Է 150,5 միլիարդ ֆունտի (197,7 միլիարդ դոլարի): Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել Է ավելի քան 322 հազար մարդ, մահացու վախճանների թիվը հասել Է 41 403-ի: Զգուշանալով համաճարակի երկրորդ ալիքից՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից վարակի բերման ռիսկը նվազեցնելու համար:

Օգոստոսի 20-ին հայտարարվել Է այն երկրների եւ տարածքների ցանկի նոր ընդլայնման մասին, որոնցից ժամանելուց Միացյալ Թագավորությունում անհրաժեշտ Է երկու շաբաթ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ: Այն համալրել են Ավստրիան, Խորվաթիան, ինչպես նաեւ Տրինիդադ եւ Տոբագո կղզի պետությունը: Ըստ որում ցանկից հանվել Է Պորտուգալիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am