Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լատվիայում որոշել են այն մարդկանց շրջանակը, որոնք առաջինն են ստանալու COVID-պատվաստանյութ

Լատվիայում որոշել են այն մարդկանց շրջանակը, որոնք առաջինն են ստանալու COVID-պատվաստանյութ



ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան որոշել Է երկրի այն մարդկանց, ում պետք Է առաջնակարգ պատվաստել կորոնավիրուսի դեմ. ցուցակում տեղ Է գտել մոտավորապես 800 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին BNS գործակալությանը հայտնել Է Լատվիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աննա Ստրապցանեն:

Այդ ցուցակի մեջ մտնում են COVID-19 հիվանդության դեպքում առողջության համար բարձր ռիսկի խմբի մարդիկ, օրինակ, քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեց մարդիկ, սոցիալական օգնության կենտրոնների կլիենտները եւ անձնակազմը, բուժաշխատողները եւ այլ անձինք, որոնց աշխատանքը կապված Է բարձր ռիսկի հետ, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների աշխատողները:

Առաջնակարգ պատվաստում ստացող անձանց շրջանակը որոշվել Էր՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականները եւ մյուս երկրների պրակտիկաները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագտները հանձնարարում են պատվաստել բնակչության 20 տոկոսին, բայց Լատվիայում այդպիսի մարդիկ ավելի շատ կլինեն, նշել են նախարարությունում:

Եվրոպական հանձնաժողովն առաջին համաձայնագիրն Է ստորագրել բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունից մինչեւ 400 միլիոն չափաբաժին COVID-19 կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութ ձեռք բերելու շուրջ: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Պատվաստանյութը մշակվում Է Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ:

Լատվիան նաեւ մտադիր Է մասնակցել այն գնմանը, որը կազմակերպվել Է Եվրահանձնաժողովի կողմից, հայտնել Է Ստրապցանեն: Սակայն ներկայում Եվրահանձնաժողովը դեռ ուսումնասիրում Է առաջարկությունը՝ պատրաստուկի դոզաները՝ պատվաստման լրիվ բուժընթացի համար, պատվաստանյութի գները, պատվաստանյութերի ծավալները, որոնք հասանելի կլինեն շուկայում:

Հաջորդ քայլերը կախված կլինեն պատրաստուկների արտադրողներից եւ Եվրահաանձնաժողովի կողմից պլանավորված գնումից, ինչպես նաեւ պատվաստանյութերի բաշխման սկզբունքներից: «Առայժմ վաղ Է այդ մասին ավելի հանգամանորեն խոսելը»,-ասել Է Ստրապցանեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]