Միջազգային

Ռոման Գոլովչենկոն վերանշանակվել է Բելառուսի վարչապետի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Ռոման Գոլովչենկոն վերանշանակվել է Բելառուսի վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է կառավարության նոր կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լուկաշենկոյի հրամանագրով՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվել է Ռոման Գոլովչենկոն:

Մեկ այլ հրամանագրով՝ նախագահը նշանակել է նոր կառավարության անդամներին:

Ռոման Գոլվչենկոն Բելառուսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2020թ. հունիսի 4-ից:

Երկրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել օգոստոսի 17-ին՝ Սահմանադրության պահանջով, երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում