Միջազգային

Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը

2 րոպեի ընթերցում

Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ամերիկյան ռազմակայանը ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների գործակալությունը:

«Հաղորդագրություններ են ստացվել Դեյր Էզ Զորի նահանգի Կոնիկո գազի հանքավայրի շրջանում անօրինական ամերիկյան ռազմակայանի վրա գրոհի մասին»,-հաղորդում Է գործակալությունը:

Գործակալության տվյալներով, ռազմակայանի տարածքի ուղղությամբ արձակվել Է մի քանի հրթիռ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

ԱՄՆ-ի զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական զինված կազմավորումների հետ համատեղ անօրինականորեն հսկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Դեյր Էզ Զոր, Էլ-Հասաքե եւ Ռաքքա նահանգների տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերը:

Պաշտոնական Դամասկոսը քանիցս ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում համարել Է բռնազավթում եւ պետական ծովահենություն՝ նավթի ակնհայտ գողության նպատակով:

Միեւնույն ժամանակ հաճախ հաղորդագրություններ են հայտնվում Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինվորականների վրա անհայտ զինված ջոկատների հարձակման վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում