ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ Է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին
2 րոպեի ընթերցում

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարեւոր Է (պատվաստանյութերով) համատեղ ապահովման եւ ռիսկերի հակազդման համար: (…) Ահա թե ինչու այսօր ես նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել Է նա:
Գլխավոր տնօրենը շարադրել Է համատեղ գործողությունների ենթադրյալ ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո: «Առաջին փուլում դոզաները կտրամադրվեն համամասնորեն եւ միաժամանակ (COVAX-ի մեխանիզմի) բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար»,- ասել Է նա: Երկրորդ փուլում հաշվի կառնվեն համաճարակաբանական իրավիճակը պետություններում՝ կախված «սպառնալիքից եւ խոցելիությունից»:
ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհը համերաշխության կարիք ունի «COVID-19-ի համավարակի համատեղ լուծման համար: Նա հիշեցրել Է, որ կպանջվի «արագորեն արտադրել միլիարդավոր դոզաներ եւ այն հասցնել բոլորին, ով պատվաստանյութի կարիք ունի»: Խոսքը վերաբերում Է պատվաստանյութի «հարյուր միլիոնավոր սրվակներին», ինչպես նաեւ դրանց փոխադրման միջոցներին: Այդ առնչությամբ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել իրեն զգալու «նվագախումբ, որը երաժշտություն Է կատարում ներդաշնակությամբ, որպեսզի դրանից հաճույք վայելեն բոլորը», այլ ոչ թե գործել միայնակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: