Միջազգային

Նոր Զելանդիան կորոնավիրուսի պատճառով հետաձգել է խորհրդարանական ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան կորոնավիրուսի պատճառով հետաձգել է խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում Է ընդունել համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին՝ Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Ջասթինա Արդենը:

«Վերջին հաշվով՝ հոկտեմբերի 17-ին (…) - դա կուսակցություններին բավականին ժամանակ կտա տարբեր պայմաններ պլանավորելու համար, որոնցում մենք նախընտրական արշավ կիրականացնենք»,-մամուլի ասուլիսում լրագրողներին ասել Է Արդենը:

Նա նշել Է. «Մենք բոլորս մի նավակում ենք: Մենք բոլորս արշավ կիրականացնենք նույն միջավայրում»: Սկզբում ընտրությունները նշանակվել Էին սեպտեմբերի 19-ին:

Նոր Զելանդիայի օրենքը պահանջում Է, որ դրանք անցկացվեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Նախնական քվեարկությունն այժմ երկրում կսկսվի հոկտեմբերի 3-ին: Զոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, որը հետաձգելու կոչ Է արել, հայտարարել Է, որ «հաղթել Է առողջ բանականությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում