Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից 
դուրս մղելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն այսօր կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրյուսելում գործող «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) հասարակական կազմակերպությունից։
 
«Ահազանգը տեղ է գտել Բելառուսում ընթացող իրավիճակը քննարկելու համար ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստի նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։
 
Ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է բողոքողների նկատմամբ հետագա բռնությունը և հարգում նրանց համարձակ լինելը:
 
Զուգահեռներ անցկացնելով այս ամսվա ընթացքում Բելառուսում և վեց ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած տապալված ընտրությունների միջև՝ Սոցիալիստների և դեմոկրատների փոխնախագահ, ԵԽԽՎ պատգամավոր Քաթի Փիրին նշել է. «Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների: Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են: Թե՛ Բելառուսը, և թե՛ Ադրբեջանը պետք է անմիջապես դուրս մղվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։
 
Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը 10 օր առաջ նույն խմբի հնչեցրած կոչին․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության առաջատար անդամների դեմ՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների ոտնահարման մակարդակի բարձրացման:
 
Բրյուսելից ելույթ ունենալով «Հայաստանի Եվրոպացի Բարեկամների» անունից, Ուիլյամ Լավենդերն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հիմքեր են, որոնց վրա կառուցված է Արևելյան գործընկերությունը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանում ոմանք պատրաստ են անտեսել այս սկզբունքները՝ հանուն այլ շահերի: Ցավով եմ նշում, որ այդ շահերը հաճախ Հայաստանի օգտին չեն: Ուրախ եմ տեսնել, որ Եվրախորհրդարանում առնվազն մեկ խումբ լուրջ է ընդունում այս սկզբունքները, և հուսով եմ, որ մենք շուտով կտեսնենք այլ խմբեր, որոնք կհարեն այս պատվաբեր դիրքորոշմանը»։

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը և Եվրոպական միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործություն ցուցաբերում լրագրողների ընտրած թեմաների, նյութի բովանդակության, նորությունների խորագրերի և լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում են լրագրողները, կամ որոնց հետ թղթակցում են։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ և անաչառ լուսաբանում։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am