Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ

Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել Է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզյանը հայտնել Է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում կանոնավոր մարդատար չվերթեր են կատարում 93 ավիաընկրություններ՝ 74-ն օտարերկրյա եւ 19-ը՝ չինական: Նրանք աշխատում են 187 միջազգային երթուղիներով:

Ամեն շաբաթ 210 ավիաչվերթ Է կատարվում Չինաստան եւ Չինաստանից դուրս: Միեւնույն ժամանակ, պաշոնյայի խոսքով, առայժմ չի վերականգնվել համավարակից առաջ կատարվող չվերթերի քանակը: Այսպես, հուլիսին տարեկան հաշվարկով այն կրճատվել Է 34,1 տոկոսով, թեեւ հունիսին այդ ցուցանիշը հավասարվել Է 42,4 տոկոսի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ