Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Իրաքում պայթյուն Է որոտացել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մերձակայքում

 Իրաքում պայթյուն Է որոտացել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթուցիկ սարքը գործի Է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի Է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:

«Պայթուցիկ սարքը գործի Է դրվել միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ»,-հեռուստաալիքը մեջբերում Է ՆԳ նախարարության հայտարարությունը: Sky News Arabia-ի աղբյուրների տվյալներով՝ գրոհի Է ենթարկվել կոալիցիայի նյութատեխնիկական օժանդակության ավտոշարասյունը՝ երկրի հարավում գտնվող Զի-Քար նահանգի Բաթխա քաղաքի արվարձաններում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան: 2017 թվականի վերջին Բաղդադը հայտարարել Է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը՝ միջազգային կոալիցիայի եւ ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում Է գործողություններն առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման ուղղությամբ: Հունիսին «Իրաքի հերոսները» գործողության շրջանակներում զինյալներից զտում Է անցկացվել Քիրկուկի նահանգի հարավ-արեւմուտքում գրեթե 750 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ