Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից

Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 10 մարդ Է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի Հրշեջ գլխավոր վարչությունը, որը կատարում Է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկարատեւ հոսպիտալացում Է պահանջվել 180 դեպքերում, որոնք ճանաչվել են ծանր: Եվս 2,4 հազար մարդ բժշկական հիմնարկություններ Է ընդունվել միջին ծանրության վիճակում:

Բոլոր տուժածների ավելի քան կեսը 65 տարեկանից բարձր տարեց մարդիկ են: Նրանք խնայողության նկատառումներով կարող են տանը չմիացնել օդորակիչը կամ Էլ երկար ժամանակ աշխատել այգում: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացնում են շոգ օրերին ինքնազգացողությանը ճշտակատարությամբ հետեւելու եւ ավելի շատ հեղուկ խմելու անհրաժեշտության մասին:

Ընթացիկ շաբաթը Ճապոնիայում այս ամռանը դարձել Է ամենաշոգը: Մի շարք շրջաններում ջերմաչափի սյունն օրվա ընացքում բարձրացել Է 38 աստիճանից վեր, իսկ Գումմայի կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 11-ին ցերեկն օդը տաքացել Է մինչեւ 40,1 աստիճան: клама 14

Ճապոնիայում առավել շոգ եղանակի շրջանը լինում Է հուլիս – օգոստոսին, սակայն արդեն երկրորդ տարին անընդմեջ հուլիսին ավելի շատ են եղել ամպամած եւ անձրեւային օրերը: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից մահացել Է 126 մարդ, 70 հազարից ավելին՝ տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]