Միջազգային

Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով

2 րոպեի ընթերցում

 Հարավային Կորեայում 33 մարդ Է զոհվել եւ ինն անհայտ կորել սաստիկ անձրեւների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով: Օգոստոսի 1-ից երկրում զոհվել Է 33 մարդ, ինը հոգի անհայտ կորել, եւս ութը տուժել Է, օգոստոսի 12-ին հայտնել Է Տարերային աղետների հակազդման կենտրոնական շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարերքի հարվածի պատճառով տարահանվել Է ավելի քան 7 հազար մարդ, նրանցից շատարը մինչեւ հիմա չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Վնասվել Է շուրջ վեց հազար տուն, նույնքնան գյուղատնտեսական ջերմոց, 2,5 հազար անասնաբուծական տնտեսություն եւ պահեստ: Ամբողջ երկրում ջրով Է հեղեղվել ավելի քան 27 հազար հեկտար գյուտնտեսական հանդակ: Այդ առնչությամբ կառավարությունը պլանավորում Է լրացուցիչ աղետի հատուկ գոտիներ հայտարարել որոշ տարածաշրջաններ, որոնք առավել խիստ են տուժել անձրեւներից: Անցյալ շաբաթ այդ ցանկ Է մտել յոթ շրջան: Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ կրկնակի կավելացնեն տարերային աղետներից տուժածներին վճարվող դրամական օգնության ծավալները:

Այսպես, զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը 8,4 հազար դոլարից կաճի մինչեւ 16,8 հազար դոլար, իսկ հեղեղումներից տուժածներինը՝ 840 դոլարից մինչեւ 1680 դոլար: Реклама 13 Կառավարությունը որոշել Է օգտագործել բոլոր մատչելի ֆինանսական պաշարները հորդ անձրեւների հետեւանքների վերացման նպատակով, ինչի համար արդեն նախապատրաստել Է մի շարք միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում