Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային դոնորներին կոչ է արել օպերատիվ և մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին, որը ֆինանսական ծանր իրավիճակում է գտնվում մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես կոչ եմ անում հզոր միջազգային աջակցություն ցուցաբերել Լիբանանի բոլոր կարիքավորներին, հատկապես կանանց և աղջիկներին, ովքեր ավելի խոցելի են ճգնաժամի ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում այն երկրներին, որոնք արդեն շոշափելի ֆինանսական, նյութական և մասնագիտացված օգնություն են ցուցաբերում»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Լիբանանում հումանիտար իրավիճակին նվիրված ճեպազրույցի ժամանակ ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է աջակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, ով օգոստոսի 9-ին Լիբանանին աջակցելու համար միջազգային համաժողով էր նախաձեռնել:

Ավերիչ պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են ապակիներ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահվող 2750 տոննա առգրավված ամոնիակի սելիտրայի պայթելը, ինչի հետևանքով զոհվել է 158 մարդ, ավելի քան 6 հազար մարդ վիրավորվել է։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում