Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ

Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում՝ կառավարության նիստից հետո։

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», - հայտնել է նա լրագրողներին ՝ լքելով պալատը:

Լիբանանում արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ