Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Իսրայելում ոսկուց բժշկական դիմակ են ստեղծում՝ զարդարված սեւ եւ սպիտակ ադամանդներով

Իսրայելում ոսկուց բժշկական դիմակ են ստեղծում՝ զարդարված սեւ եւ սպիտակ ադամանդներով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն դրվագազարդվելու Է սեւ եւ սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք Է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդում Է Haaretz հրատարակությունը:

«18-կարատանոց սպիտակ ոսկուց դիմակը զարդարվելու Է 3600 սեւ եւ սպիտակ ադամանդներով եւ, պատվիրատուի ցանկությամբ, հանդերձված Է լինելու N99 բարձր որակի ֆիլտրով»,-հրատարակությանը հայտնել Է ոսկերչական ֆիրմայի դիզայներ եւ սեփականատեր Իսահակ Լեւին: Այդպիսի դիմակի ստեղծման պատվերն իսրայելցի ոսկերիչներն ստացել են չինացի գործարարից, որը բնակվում Է ԱՄՆ-ում: Պատվիրատուն աշխատանքն իրագործողներին առաջադրել Է երկու պայման. դիմակը պետք Է պատրաստ լինի մինչեւ տարեվերջ եւ պետք Է նման ամենաթանկ արտադրանքը դառնա աշխարհում: Իսահակ Լեւիի խոսքով, վերջին պայմանը «կատարելն ամենահեշտն Է»: Լեւին լրագրողներին ցուցադրել Է դիմակի արդեն պատրաստ մասերը, որոնք պատված են թանկարժեք քարերով: Շերտերից մեկի վրա բացվածք կա ֆիլտրի համար:

Ադամանդները, որոնցով դրվագազարդվելու Է ոսկե դիմակը, հազիվ թե այն հարմար դարձնեն կրելու համար, սակայն, անկասկած, կօգնեն ուշադրությունը սեւեռել դրա տիրոջ վրա: Ոսկերչի գնահատմամբ, արտադրանքը կշռելու Է մոտավորապես 270 գրամ. դա գրեթե հարյուր անգամ ավելի Է սովորական բժշկական դիմակից: Այդ դիմակը կարող Է մարտահարվեր դառնալ տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում, երբ հարյուրավոր մարդիկ կորցրել են եկամուտները, ասում Է Իսահակ Լեւին, սակայն այդ պատվերը ձեռնարկությանը թույլ Է տվել ապրել ծանր ժամանակաշրջանում: «Ես ուրախ եմ, որ այդ դիմակը մեզ բավարար աշխատանք տվեց, այնպես որ մեր աշխատակիցները կարողացան իրենց աշխատատեղերը պահպանել այս դժվարին ժամանակներում»,-ասել Է ոսկերիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ