Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի 
Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ չճշտելով օրակարգը:

Օգոստոսի 10-ին ավելի վաղ Թուրքիան ծանուցում Է տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը հաղորդվել Է NAVTEX ազդարարման միջազգային ավտոմատացված համակարգով: Ինչպես հաղորդել Է NTV հեռուստաալիքը, դա կապված Է այն բանի հետ, որ Անթալիայից մեկնել Է թուրքական Oruc Reis հետազոտական նավը Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ սկսելու համար: Հունաստանի Newsbomb.gr նորությունների պորտալի տվյալներով՝ Oruc Reis-ը եւ այն ուղեկցող ռազմանավերն այժմ գտնվում են Հունաստանի Կարպատոս կղզուց դեպի հարավ: Ինչպես օգոստոսի 9-ին հայտնել Է հունական Armyvoice.gr պորտալը, Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Եգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի ծավալման պատճառով՝ օգոստոսի 10 – 11-ը՝ Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում նախատեսված հրաձգություններով զինավարժանքների կապակացությամբ:

Պորտալի տվյալներով՝թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում հայտարարված Է տագնապ, զինվորականները կանչվել են իրենց զորամասեր: Հաղորդվում Է, որ մարտական պատրաստության են բերված օդուժը, ինչպես նաեւ Հունաստանի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Եգեյան ծովի հանգուցային դիրքերում: Ըստ որում ինչպես նշում Է պորտալը, թուրքական նավերը նույնպես ակտիվորեն մոբիլիզացվում են. թուրքական նավատորմի տասնյակ նավեր են ծավալված Հռոդոսի եւ Կաստելորզոյի միջեւ ընկած միջազգային եւ տարածքային ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am