Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով ավելի քան 60 մարդ համարվում է 
անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։

«Արդեն 4 օր է, ինչ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի պատճառով ավելի քան 150 մարդ մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի հազարի, հիվանդանոցները մարդաշատ են։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ