Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը 
կարևոր խնդիրներից է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախար  Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում-քննարկում  է ունեցել «Սեւան» ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացել Սեւանի ջրային ավազանի էկոլոգիական հիմնախնիրներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:

Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է Պետրոսյանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ