Միջազգային

Արաբական պետությունների լիգան Լիբանանին օգնելու համար պատրաստ է մոբիլիզացնել արաբների ջանքերը

2 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգան Լիբանանին օգնելու համար պատրաստ է մոբիլիզացնել արաբների ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Արաբական պետությունների լիգայի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնություն ցուցաբերել պայթյունը հետաքննելու հարցում:

«Մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր միջոցներով», - ասել է նա ՝ հավելելով, որ կմասնակցի միջազգային հեռուստակոնֆերանսին, որը Ֆրանսիայի կողմից կկազմակերպվի կիրակի օրը ՝ քննարկելու Լիբանանին հատկացվելիք օգնությունը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 157-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում