Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5212 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5212 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք, մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 6615 քաղաքացի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։

Ամենից շատ վարակվածներին մեկ օրում հայտնաբերել են Մոսկվայում՝ 691 մարդ։ Սվերդլովսկի մարզում գրանցվել է 178 դեպք, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155, Ստավրոպոլի երկրամասում՝ 137, Ռոստովի մարզում՝ 129:

Համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 882 347-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 14 854 մարդ, բուժվել՝ 690 207 հոգի։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am