ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում: «Լիբանանի օգնության դոնորների խորհրդաժողովը տեղի կունենա կիրակի օրը տեսակապի ձեւաչափով: Այն կազմակերպված կլինի Ֆրանսիայի կողմից եւ նպատամիտված կլինի Լիբանանի անհետաձգելի օգնության հանգանակությանը՝ աղետի հետեւանքների վերացման համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: