1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայի ՀՊԲ-ն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ.պատճառը հակահայ հայտարարությունն է

Ուկրաինայի ՀՊԲ-ն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի 
նկատմամբ.պատճառը հակահայ հայտարարությունն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել՝ ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարիա Վոլոդինան, ով ապրիլին հրապարակել էր երկրի ԱԳՆ-ի տխրահռչակ նամակը։

«Այս փաստաթուղթը ստորագրող ընկեր Բոդնարին հերթական ողջույնը, բայց այս անգամ արդեն՝ իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, նախ՝ իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդ՝ նույն այդ նպատակով օգտագործել պաշտոնական դիրքը, և երրորդ՝ պաշտոն զբաղեցնել՝ միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար բացարձակապես վնասակար տարր լինելով»,- գրել է պատգամավորը։

«Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց և հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]