Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:

«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:

Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]