Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանը պայթյունի հետեւանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի

Լիբանանը պայթյունի հետեւանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Օգոստոսի 6-ին այս կարծիքն Է հայտնել Լիբանանի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեն Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լիբանանը ֆինանսական հնարավորություններ չունի պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Մենք կխնդրենք միջազգային հանրակցության օգնությունը: Պայթյունի պատճառած վնասը գնահատվում Է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ կպահանջվի ամբողջ հասցված վնասի գնահատման համար»,- հայտարարել Է Նեհմեն:

Նա նաեւ հավելել Է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն Է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:

Դրա հետ մեկտեղ, փորձագետների կարծիքով, ընդգրկուն վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ սկսելը հազիվ թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը: Ինչպես գրել Է The Wall Street Journal թերթը, դա կապված Է դեպի ներմուծում, այդ թվում շինանյութերի ներմուծում Լիբանանի տնտեսության կողմնորոշման, ինչպես նաեւ այն բանի հետ, որ պայթյունից ավերվել Է ենթակառուցածքի հանգուցային օբյեկտը, որն սպասակրկում Էր ներմուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]