Միջազգային

Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է Reuters-ը, մայրաքաղաքում անվտանգության հսկողությունը փոխանցվել է զինված ուժերին:

Լիբանանի գործադիր մարմինը զինվորականներին հանձնարարել է տնային կալանքի տակ դնել բոլոր նրանց, ովքեր 2014 թվականից մասնակցել են պահեստի կառավարմանը, որտեղ հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութեր էին պահվում:

Կառավարությունը նաև հավանություն է տվել ճգնաժամը հաղթահարելու համար 100 միլիարդ լիբանանյան ֆունտի հատկացմանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում