Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում

Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շատ կարճ ժամանակաշրջանում (զորակազմի թվաքանակը) կկրճատենք մինչեւ ութ հազար, այնուհետեւ կկրճատենք մինչեւ չորս հազար: Մենք այժմ բանակցություններ ենք վարում»,-ասել Է Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում:

Նա չի ճշտել, թե հատկապես երբ տեղի կունենա զորակազմի կրճատումը: «Շատ շուտով»,-խոստացել Է Թրամփը՝ հրաժարվելով նշել կոնկրետ ժամանակային շրջանակներ: Լրագրողի այն հարցին, թե որքան կլինի զորակազմի թվաքանակն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել Է, որ այն կկազմի, «հավանաբար, 4-ից մինչեւ 5 հազար»:

Փետրվարի վերջին Քատարում կայացած արարողության ընթացքում ԱՄՆ-ը եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքի ավարտից հետո:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը պլանավորում Է զորքերն ամբողջությամբ Աֆղանստանից դուրս բերել մինչեւ 2021 թվականի մայիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am