Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների 
գործերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, նշելով, որ նախարարն այս հայտարարությամբ արձագանքել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանություններին:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք նախարարը քննադատություն է հնչեցրել Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ:

Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։

«Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարգաշը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ