Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Աֆղանստանի նախագահը կարգադրել է ազատ արձակել 500 թալիբների

 Աֆղանստանի նախագահը կարգադրել է ազատ արձակել 500 թալիբների

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել Է ազատ արձակել 500 թալիբան («Թալիբան» շարժման անդամներ) բանտարկյալների՝ ի պատասխան իսլամիստների կողմից եռօրյա զինադադար հայտարարելու:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը:

Ղանին հայտարարել Է, որ այդ 500 բանտարկյալները չեն մտնում այն ցուցակի մեջ, որն Աֆղանստանի կառավարությանը տրամադրվել Էր թալիբանների կողմից, եւ որ նրանք ազատ են արձակվելու առաջիկա չորս օրվա ընթացքում: Նա նշել Է, որ Աֆղանստանի կառավարությունն արդեն ազատ Է արձակել 4600 թալիբ բանտարկյալների: Աֆղանստանի նախագահը կոչ Է արել թալիբներին՝ որքան կարելի Է ավելի շուտ սկսել հաշտության բանակցությունները:

Ղանին իր որոշման մասին հայտարարեց այն բանից հետո, երբ թալիբներն իրենց կողմից ավարտեցին 1000 մարդու ազատ արձակումը, որոնք գերի Էին գտնվում իրենց մոտ, ինչը նախատեսված Էր Դոհայում ստորագրված համաձայնագրով:

«Թալիբան»-ի ներկայացուցիչը Twitter-ում հայտնել Է, որ հուլիսի 30-ին իրենք բաց են թողել 82 բանտարկյալների, ինչի արդյունքում թալիբների կողմից ազատ արձակվածների ընդհանուր թիվը հասել Է 1005 մարդու:

Փետրվարի վերջին Քատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն, միջաֆղանական հաշտության բանակցությունների գործարկման համար պայման պետք Է դառնա գերիների փոխանակումը կառավարության եւ արմատական շարժման միջեւ:

Աֆղանստանի իշխանությունները պետք Է ազատ արձակեն 5000 զինյալների, թալիբները՝ անվտանգության ուժերի 1000 աշխատակիցների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am