Միջազգային

Ուկրաինան շահագրգռված է «նորմանդական քառյակի» նոր հանդիպման հարցում. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան շահագրգռված է «նորմանդական քառյակի» նոր հանդիպման հարցում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պատրաստվում Է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի: Հուլիսի 31-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինան շահագրգռված Է այդ հանդիպման հարցում եւ շատ ակտիվորեն աշխատում Է դրա կազմակերպման համար»,- հավաստիացրել Է նախարարը:

Նա նաեւ հավելել Է, որ Դոնբասում կայուն հրադադարի պահպանումը թույլ կտա անցնել «նորմանդական քառյակի»՝ Փարիզի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների մյուս կետերի կատարմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում