Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում:

«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը հաջողացրել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները»,- ասել է Լուկաշենկոն:

Նա վերահաստատել է իր խոսքերը, որ բնակչության 97%-ն ասիմպտոմ է հաղթահարում կորոնավիրուսը:

«Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում: Վերջապես, ես էլ վարակը հաղթահարելով մտա Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»,- նշել է Բելառուսի նախագահը:

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը 67 հազար 366 է: Երկրում վարակը հաղթահարել է 60 հազար 669 հոգի, կորոնավիրուսից մահացել է 543 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]